ՆորություններՔո ձայնը

Ադրբեջանում «ռեյդեր» են, իրանական ցանց են փնտրում, 39 հոգու ոստիկանությունը տարել է․ Էլիբեգովա

«Ադրբեջանում ռեյդեր են, իրանական ցանց են փնտրում, 39 հոգու ոստիկանությունը տարել ա, այդ թվում մեդիաների ղեկավարներ ու հոգևորականներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

««Իրանական գործակալների» շուխուռի տակ իսլամիստների ռեպրեսիաներ են սկսելու նորից։ Իսլամական կուսակցության ղեկավարը մի շաբաթ առաջ դուրս եկավ բանտից 12 տարի նստելուց հետո։ Իսկ Թալեհ Բաղիզադեն Նարդարանի գործով դեռ նստած ա, վերջերս հացադուլ էր անում։

Վերջին անգամ, երբ իսլամիստների գլխին ջարդեցին սոցիալական բունտը, Գյանջայում էր՝ ՏԻՄ ղեկավարի մահափորձի ժամանակ մարդկանց գիշերը փողոցում քեֆ-ուրախություն անելու բախումները ոստիկանության հետ։

Ի դեպ, ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները բանտարկված իսլամիստներին ներառում են քաղբանտարկյալների ցուցակի մեջ։

Իրանի հյուսիսում սեպարատիզմ հրահրելուց ու դեսպանատանը «կարմայի բումերանգ» ստանալուց հետո, տրամաբանական էր, որ սկսելու են ռեպրեսիաները, բայց ստեղ հարցը նրանում ա, ինչի համար ա հետևողականորեն երկու տարվա ընթացքում գնում սրման։ Անկախ Թուրքիայի ու Իսրայելի երաշխիքներից, անկառավարելի ռիսկ են երկրի ներսում քնած բջիջները, որոնց արթնացնելը կարա դետոնացիա առաջացնի ներսում»,- գրել է նա։

Back to top button