ՆորություններՍպորտ

Կարիերաս ավարտելուց հետո ավելի շատ տիտղոսներ եմ նվաճել գոլֆ խաղալով, քան Արսենալը․ Թերին պատասխանել է Մորգանին

Ջոն Թերին պատասխանել է Պիրս Մորգանի՝ «Արսենալի» ու «Չելսիի» մասին խոսքերին:

Մեկնաբանելով «Չելսիի» ծախսերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, լրագրող Մորգանը գրել էր. «Ծախսեք այնքան միլիոններ, որքան ցանկանում եք, բայց «Արսենալին» աղյուսակում տեսնելու համար անհրաժեշտ է աստղադիտակ գնել»:

«Դուք անհայտ կորած եք արդեն 20 տարի։ Հիմա էլ դեռ երկար ճանապարհ ունեք անցնելու․․․

Կարիերաս ավարտելուց հետո ես ավելի շատ տիտղոսներ եմ նվաճել գոլֆ խաղալով, քան «Արսենալը», – ասել է «Չելսիի» նախկին ավագը՝  պատասխանելով Մորգանի գրառմանը։

Back to top button