ՄիջազգայինՆորություններ
Իսրայելը դիտարկում է «Երկաթե գմբեթ» համակարգը Կիևին փոխանցելու հնարավորությունը

Իսրայելը դիտարկում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը Կիևին փոխանցելու հնարավորությունը, CNN-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն ուղարկել է իր զինամթերքի մեծ մասը Ուկրաինա, որը պահվում էր Իսրայելում։
«Այս որոշումը կայացրել է Ամերիկան»,-ասել է վարչապետը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Երուսաղեմում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը, Մոսկվան հույս ունի, որ Իսրայելի իշխանությունները զենք չեն մատակարարի Կիևին ՝ չնայած Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների բազմաթիվ խնդրանքներին։