Խուզարկություն է կատարվել Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովի տանը

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և Հետաքննությունների պետական բյուրոն խուզարկություն է անցկացրել ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովի տանը։
Այս մասին pravda.com.ua-ին տված մեկնաբանությունում հայտնել է ինքը՝ ՆԳՆ նախկին ղեկավարը։ Նրա խոսքով՝ խուզարկությունները կապված են նախարարի պաշտոնում ֆրանսիական Airbus ուղղաթիռների գնումների հետ։
«Ուղղաթիռի կործանման գործով խուզարկությունն ավարտեցին, նայեցին Airbus-ի 6 տարվա վաղեմության պայմանագրերը, բնականաբար, ոչինչ: Իրենց կոռեկտ էին պահում»,-ասել է Ավակովը:
Նա ընդգծել է, որ պայմանագրերը հաստատվել են Նախարարների կաբինետի և Ռադայի կողմից։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Կիեւի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռ էր կործանվել, որում գտնվում էր ՆԳՆ ղեկավար կազմը։ Ուղղաթիռն ընկել էր մանկապարտեզի տարածքում, զոհվել էր 14 մարդ: