ՆորություններՍպորտ

Ֆիորենտինան մերժել է Բարսելոնայի առաջարկը

«Ֆիորենտինան» մերժել է «Բարսելոնայի»` Սոֆյան Ամրաբատին վարձակալելու առաջին առաջարկը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, կատալոնական ակումբը 3-4 միլիոն եվրոյով խաղացողին վարձակալելու առաջարկ է արել՝ 40 միլիոնով գնելու տարբերակով, սակայն «Ֆիորենտինան» մերժել է։

Սոֆյանն այսօր չի մարզվել «Ֆիորենտինայի» հետ։

Ամրաբատի գործող պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։

armsport.am

Back to top button