ՄիջազգայինՆորություններ

Սաակաշվիլին գիտակցությունը կորցրել է. Ալասանիա

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, ասել է, որ այսօր լուսադեմին նա գիտակցությունը կորցրել է:

Ըստ Ալասանիայի՝ երրորդ նախագահը ծանր հիվանդ է, և չնայած այն բանին, որ կորոնավիրուսային վարակն անցել է, դեռ բարձր ջերմություն ունի և չի կարողանում շարժվել։

«Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-4-ին՝ լոգարանում. ըստ երևույթին նա ներս է մտել ու ընկել։ Գիշերը հիվանդասենյակում մարդ չկա, բուժքույրը նստում է միջանցքում։

Օրեր առաջ հենց այստեղ՝ «Վիվամեդ»-ում, կանխատեսում արեցին, որ գիտակցության կորուստները կարող են մահացու ավարտ ունենալ»,- ասել է Ալասանիան։

aliq.ge

Back to top button