Նորություններ

Անիի և Արթիկի շրջաններում ձյուն է տեղում, Վարդենիս-Մարտունի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում և Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Back to top button