ՆորություններՍպորտ
Արդեն մի փոքր սիրտս խառնում է դասական շախմատից․ Կարլսեն

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն ասել է, որ մտադիր է դադար վերցնել մրցաշարերից, քանի որ հոգնել է դասական շախմատից։
Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում կիրակի օրը կայացած մրցաշարում Կարլսենը երկրորդ և երրորդ տեղերը կիսել է Ուզբեկստանցի Նոդիրբեկ Աբդուսատտորովի հետ։
Հաղթող է դարձել Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին։
«Այս մրցաշարից հետո մտադիր եմ հանգստանալ։ Ես որոշ ժամանակ չեմ մասնակցի դասական շախմատի մրցաշարերի, քանի որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արդեն մի փոքր սիրտս խառնում է դասական շախմատից»,- Կարլսենի խոսքերն է մեջբերում Tata Steel Masters մրցաշարի մամուլի ծառայությունը։