ՄիջազգայինՆորություններ

Աշխարհի ամենահզոր բանակները 2023-ին

ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը։

Համաձայն այդ զեկույցի՝ հզորությամբ աշխարհի թիվ մեկ բանակը ԱՄՆ-ինն է: Եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։

Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ տեղ), Իտալիան (10-րդ տեղ) և այլն։

Թուրքական բանակը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը` 2022-ի համեմատ բարելավելով իր դիրքը 2 հորիզոնականով։ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինուժն այս տարի զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

Նշվում է, որ վարկանիշային սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։

Առաջին տասնյակը՝ ստորև.

1 — ԱՄՆ

2 — Ռուսաստան

3 — Չինաստան

4 — Հնդկաստան

5 — Միացյալ Թագավորություն

6 — Հարավային Կորեա

7 — Պակիստան

8 — Ճապոնիա

9 — Ֆրանսիա

10 — Իտալիա

Աղբյուր`    Ermenihaber.am

Back to top button