ՄիջազգայինՆորություններ
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին Ստամբուլի եւ Անթալիայի զբոսաշրջային շրջաններում ահաբեկչական հարձակումների սպառնալիքների մասին։
«Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ իրական վտանգներ կան զբոսաշրջային վայրերում, մասնավորապես հասարակական վայրերում և Ստամբուլի ու Անթալիայի ծովափնյա շրջաններում»,-ասվում է Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի մայրաքաղաքում ձերբակալվել էր ԻՊ-ի երկու անդամ։ Նրանք ծրագրել էին քաղաքում ահաբեկչություն իրականացնել Ամանորի գիշերը։
Անցյալ տարվա նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլյալ փողոցում պայթյուն էր որոտացել, ինչի հետեւանքով 6 մարդ մահացել էր, ավելի քան 80-ը՝ վիրավորվել։