ՆորություններՍպորտ
Դորտմունդի «Բորուսիան» պարտության մատնեց «Բայերին»

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Լեւերկուզենում հյուրընկալվեց «Բայերին» եւ հաղթեց 2:0 հաշվով։
33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին։ 53-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Բայերի» պաշտպան Էդմոն Տապսոբան (Բուրկինա Ֆասո)։
«Բորուսիան» 34 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Բայերը» 9-րդն է՝ 24 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր
«Բայեր» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2 (տեսանյութ)
Քարիմ Ադեյեմի, 33, Էդմոն Տապսոբա, 53, ինքնագոլ