Նորություններ
Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը

Երեկ` հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժանը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Ն1 մայրուղու 107 կմ հատվածում բախվել են Արմեն Նազարեթյանի վարած BMW X5 մակնիշի, Նարեկ Ներսիսյանի վարած Volkswagen մակնիշի և Հովհաննես Մանուկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։