ՆորություններՔո ձայնը

Օրեր առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ավարտեցին համատեղ զորավարժությունները, որտեղ նշված էր, որ դա ուղերձ է՝ Իրանին․ ադրբեջանագետ

Իրանի դեմ գիշերը տեղի ունեցած անօդաչուների հարձակման մասով կարևոր է նշել, որ օրեր առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ավարտեցին պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները, որտեղ նշված էր, որ դա ուղերձ է՝ ուղղված Իրանին։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«6400 ԱՄՆ զինծառայող, 1500 իսրայելցի զինվոր և ավելի քան 140 ինքնաթիռ, 12 ռազմածովային նավեր և հրետանային համակարգեր երկու երկրներից մասնակցել են Juniper Oak 2023- զորավարժություններին:

Գիշերվա իրադարձությունների հետ կապված որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա։

Հետաքրքրական է նաև, որ Իրանի դեմ տեղի ունեցող ցանկացած գործողությունը մեծ ուրախություն է առաջացնում Ադրբեջանի մեդիա դաշտում, ավելի ստույգ՝ տելեգրամյան ալիքներում»,-նշել է Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ IRNA գործակալությունը` վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարարությանն ու ԶՈւ–ին, հայտնել էր, որ Իրանի Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակում է տեղի ունեցել։

Առաջացած պայթյունի հետևանքով վնասվել է գործարանի տանիքը։ Տուժողներ չկան, սարքավորումների աշխատանքն էլ չի խափանվել։

Նշենք, որ հունվարի 28-ի գիշերը, լույս 29-ին, տեղեկություններ են շրջանառվում, որ ամբողջ Իրանի տարածքում ԱԹՍ–ներով բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել։ Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվել։

Back to top button