ՆորություններՍպորտ
Լաուտարոյի դուբլը հաղթանակ պարգևեց Ինտերին Կրեմոնեզեի դեմ խաղում

Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով բացեց տանտերերի ֆուտբոլիստ Օկերեկեն։ Տասը րոպե անց Լաուտարո Մարտինեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 65-րդ րոպեին Ջեկոյի փոխանցումից հետո առաջ մղեց միլանյան թիմին։
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Ինտերը» 40 միավորով 2-րդ տեղում է։