Նորություններ

Դեղորայքի մաքսիմալ տնտեսում, դադարեցված պլանային վիրահատություններ. շրջափակման հետևանքները լուրջ են Արցախի մանկական հիվանդանոցում

Արցախ-Հայաստան միակ ավտոճանապարհը ադրբեջանցիները շարունակում են փակ պահել արդեն մոտ 50 օր: Ժամանակին դեղորայք ու բուժօգնություն հասցնելը լուրջ խնդիր է դարձել նաև Արցախի հիվանդանոցներում բուժվող երեխաների համար: Արցախի առողջապահության նախարարությունից ԳԱԼԱ-ին հայտնեցին, որ երկրում գործող միակ մանկական՝ «Արևիկ» բուժմիավորումում այժմ ստացիոնար բուժում է ստանում  30 երեխա, որոնցից 9-ը գտնվում են վերակենդանացման և նորածնային բաժանմունքներում։

Նախարարության տեղեկություններով՝ խնդիրները բազմաթիվ են և բազմապիսի՝ կապված դեղորայքի ներմուծման, քանակի և բազմազանության հետ։ Դեղորայքը Արցախ հասնում էր մայր Հայաստանին կապող միակ ճանապարհով, իսկ եղած պաշարները, ինչպես նաև Կարմիր խաչի կողմից բերված դեղորայքը, ըստ Արցախի առողջապահության նախարարության տեղեկատվության, չի կարող անհրաժեշտ ծավալը լրիվությամբ ապահովել։  Առայժմ դեղորայքով ապահովված են Արցախի բոլոր բուժհաստատությունները, սակայն հիմա մաքսիմալ տնտեսման շրջանում է նաև մանկական հիվանդանոցը։

Արցախի բուժհաստատություններում ամենամեծ խնդիրներից մեկը կապված է էներգակիրների պակասի հետ։ «Արևիկ» մանկական հիվանդանոցի կաթսայատունն աշխատում է միայն բնական գազով։

«Եթե նույնիսկ գազ կա, ապա այն աշխատեցնելու համար  հոսանք է պետք։ Հիվանդանոցում առկա է գեներատոր, արևային ջրատաքացուցիչները մեծապես խնայում են էլեկտրաէներգիան, սակայն հոսանքի բացակայության պարագայում գեներատորն աշխատում է գերծանրաբեռնվածությամբ, իսկ օգտագործվող վառելիքը հիմա խնդիր է»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Արցախի առողջապահության նախարարության պատասխանատուն ու ավելացրեց. «Եթե դեղորայքի պակասը խնայողությամբ կամ այլ ճանապարհով քիչ թե շատ լրացվում է, ապա հոսանքի ու գազի բացակայությունը բավականին մեծ խնդիր է»:

Նրա խոսքով՝ մանկական հիվանդանոցում հեմոդիալիզի սարքավորումներին ու արհեստական շնչառության ապարատին միացված երեխաներ, բարեբախտաբար, չկան:

Հակառակ պարագայում վիճակը շատ ավելի ծանր կլիներ:

«Շրջափակման ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանի «Մուրացան» բժշկական համալիր է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 4 ամսական մեկ երեխա, ում մոտ հայտնաբերվել էր լեյշմանիոզ հիվանդությունը»,- հայտնում է գերատեսչության պատասխանատուն և ընդգծում. «Արդեն երկար ժամանակ է, ինչ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում, նաև մանկական հիվանդանոցում շարունակում են դադարեցված մնալ բոլոր պլանային վիրահատությունները»։

Շրջափակման օրերի ընթացքում միայն 1 երեխա է Արցախից Հայաստան տեղափոխվել: Հայաստանի մասնագիտական բժշկական կենտրոններ շտապ տեղափոխելու ցուցումով երեխա այս պահին Արցախում չկա։ Երեխայի մահվան դեպք շրջափակման օրերին Արցախի մանկական հիվանդանոցում չի գրանցվել։

Կարինե Կազարովա

Back to top button