Նորություններ

«Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողների ակցիան ՔԿ-ի դիմաց. այսօր նախատեսված են առերեսումներ ոստիկանների հետ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ:

Նշենք, որ ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել նաեւ հունվարի 20-ին՝ բողոքելով, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպի դեպքով քննությունը շատ դանդաղ ընթացք ունի, առերեսումները կասեցվել են

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Back to top button