Նորություններ

ՌԴ փոխարտգործնախարարը Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, նաեւ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրները»,-ասված է հաղորդագրությունում:

Back to top button