ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ինչքան էլ ստիպեն, չի կարող միջանցք լինել». համայնք, որն ամենաերկար սահմանն ունի Ադրբեջանի հետ

Սյունիքի մարզի Տեղ համայնքն ամենաերկար սահմանն ունի Ադրբեջանի հետ՝ 62 կմ: 2016 թվականից խոշորացված համայնքի մեջ մտնում են 7 վարչական միավոր (Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Քարաշեն, Խնածախ, Վաղատուր, Խոզնավար): Եթե նախքան պատերազմը այս համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր (50.000 գլուխ մանր եղջերավոր անասուն է եղել, 20.000՝ խոշոր եղջերավոր), պատերազմից հետո անասնագլխաքանակը նվազել է միանգամից 50 տոկոսով: Պատճառն այն է, որ արոտավայրերն այլևս անվտանգ չեն, անասունների կորուստ է արձանագրվում:

5450 բնակիչ ունեցող Տեղում սահմանապահ են բոլորը: Գյուղի տղամարդիկ են նաև հերթափոխով սահմանների անվտանգությունն ապահովում:

Այսպես կոչված, «Սյունիքի միջանցքի» մասին կարծիքը հստակ է՝ թույլ չեն տալու միջանցքի գոյություն՝ անկախ այն հանգամանքից, թե ում վերահսկողության տակ այն կլինի:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը նշեց.

«Ինչքան էլ ստիպեն, չի կարող միջանցք լինել: Այդ հասկացողությունը պիտի ընդհանրապես վերացնենք: Ինչքան էլ նեղեն արցախցուն, կապ չունի, միջանցք  չպետք է լինի: Մենք 90-ականներին ավելի վատ օրեր ենք ապրել, այն ժամանակ էլ նույն հացի հարցն է դժվար եղել, սննդի, վառելիքի հարցերը, բայց հաղթահարել ենք, հիմա էլ կհաղթահարենք, հայ ազգի ճակատին գրված է… Բայց որ պիտի նեղեն միջանցքը փոխենք միջանցքի հետ, չի կարող նման բան լինել»:

Back to top button