ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում գալիք ընտրությունները վերջին ժողովրդավարական ընտրություններն են լինելու. JPost

Վերջին երկու տասնամյակում Թուրքիան դարձել է ավելի ավտորիտար, քանի որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դրդմամբ քրեական գործեր են սկսել թուրքական ընդդիմության շատ անդամների նկատմամբ, որոնք ուղեկցվել են, գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների փակմամբ: Նման տեսակետ է հայտնել The Jerusalem Post (JPost) պարբերականն՝ անդրադառնալով Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրություններին:

JPost-ը հիշեցրել է, որ Թուրքիայում նախորդ նախագահական արտահերթ ընտրությունները տեղի էին ունեցել 2018 թվականին:

Համաձայն պարբերականի՝ այս ընտրությունները լինելու են  ժողովրդավարական վերջին ընտրությունները Թուրքիայում, որտեղ դեռ ժողովրդավարության որևէ տարր է մնացել: Երկրում դեռևս 2017 թվականի հանրահավաքի համաձայն վերացվեց վարչապետի դերը: Իսկ Հունաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իսրայելի, Հայաստանի և Սիրիայի հետ ճգնաժամերը շարունակելու են օրակարգում մնալ՝ մինչ ընտրությունների մեկնարկը։

Պարբերականը գրել է, որ Թուրքիայի քաղաքացիները ազատազրկման են դատապարվում միայն նախագահին քննադատելու համար: Երկրում բողոքի ցույցեր գրեթե չեն իրականացվում, իսկ պետական աջակցությունը վայելող TRT և Anadolu լրատվամիջոցները զուտ քարոզչական ալիքներ են: Առհասարակ երկրում իշխող կուսակցության բացահայտ քննադատություն չի թույլատրվում։

Բացի այդ, Թուրքիան կիրառում է «ահաբեկչության» պատրվակը քաղաքական հակառակորդներին ձերբակալելու և նրանց մեջ վախ սերմանելուհամար:

JPost-ը հավելել է, որ տարօրինակ կերպով Թուրքիան ամեն ընտրությունից առաջ միշտ օգտագործում է «իսլամական միջադեպեր» իր քաղաքական նպատակների համար: Եթե նախկինում Մուհամմադ մարգարեի ծաղրանկարների դեմ հանդես գալն էր, ապա հիմա Ղուրանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացահայտումն է: Պատահական չեն նաև երկրի անվանումը «Turkey» տարբերակից «Turkiye» փոխելը կամ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելը:

regionmonitor.com

Back to top button