ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՄիջազգայինՆորություններ
Անտարկտիդայում Լոնդոնի չափերով այսբերգ է անջատվել սառցադաշտից

Բրիտանական Անտարկտիկական ծառայությունից (BAS) հայտնել են նոր այսբերգի ձևավորման մասին՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի չափերով։ Այս մասին հայտնում է Adevarul-ը։
1550 քառ. կմ-ոց սառցասարը պոկվել է Անտարկտիդայի Բրանտ սառցադաշտից։ Հայտնի է, որ այսբերգի հաստությունը մոտ 150 մ է։
Այս իրադարձությունը սառցադաշտի բնական փոփոխությունների մաս է կազմում և կապ չունի գլոբալ տաքացման հետ։
Սառցասարն անջատվել է գարնանային տեղատվության ժամանակ։
«Դա կապ չունի կլիմայի փոփոխության հետ: Մեր գիտական և օպերատիվ խմբերը շարունակում են վերահսկել իրավիճակը», -հայտարարել է BAS-ի սառցադաշտաբան Դոմինիկ Հոջսոնը: