ՄիջազգայինՆորություններ

Կալիֆորնիայում 3 օրվա ընթացքում 2-րդ զանգվածային սպանությունն է տեղի ունեցել. կա 7 զոհ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի է ունեցել երկրորդ զանգվածային սպանությունը վերջին 3 օրվա ընթացքում, և կրկին, ըստ նախնական տեղեկությունների, չինացի ներգաղթյալների համայնքում։ Այս մասին հայտնում է BBC-ն: 7 մարդ զոհվել է, մեկի վիճակը ծանր է, կրակողը հանձնվել է ոստիկանությանը:

Նոր հրաձգությունը տեղի են ունեցել Հաֆ Մուն Բեյ ծովափնյա քաղաքում՝ Սան Ֆրանցիսկոյից 50 կմ հարավ։

Ոստիկանությունը հայտարարել է, որ կրակողը, որն առայժմ պաշտոնապես «կասկածյալ» է, տեղի 67-ամյա բնակիչ Չժաո Չունլին է։

Նրա ձեռքին եղել է կիսաավտոմատ ատրճանակ: Առաջին չորս զոհերը հայտնաբերվել են սնկի ֆերմայում, մյուս երեքը մոտակա տրանսպորտային ընկերությունում:

Սպանության դրդապատճառը դեռ հայտնի չէ։

Շաբաթ օրը 11 մարդ էր սպանվել Կալիֆորնիայի մեկ այլ վայրում՝ Լոս Անջելեսի արվարձանում։ Այս հանցագործության մեջ կասկածվող 72-ամյա Հու Ցան Տրանն ինքնասպան էր եղել:

Back to top button