ՆորություններՍպորտ

Եվրոպական 2 ակումբ ևս հետաքրքրվում է Սպերցյանի ծառայություններով

Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվում է ոչ միայն ՊՍՎ-ն, այլ նաև եվրոպական ևս երկու ակումբ։

Ըստ РБ Спорт-ի՝ «Կրասնոդարի» կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Լացիոն» և «Վիլյառեալը», սակայն ամենահիմնական հետաքրքրությունը ՊՍՎ-ից է։ Հոլանդական ակումբը կապի մեջ է խաղացողի շրջապատի հետ 2022 թվականի նոյեմբերից, ՊՍՎ-ի սկաուտները պարբերաբար դիտում են Սպերցյանի մասնակցությամբ հանդիպումները:

Էդուարդն ու «Կրասնոդարի» ղեկավարությունը պայմանավորվել են, որ նա չի հեռանա թիմից ձմռանը։ Սպերցյանը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, սակայն այժմ կենտրոնացած է Ռուսաստանի առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվելու վրա։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրած 21 խաղում խփել է 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

armsport.am

Back to top button