ՆորություններՍպորտ

Առաջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլում մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել

Պորտուգալիայի կանանց գավաթի առաջնության «Բենֆիկա» – «Սպորտինգ» քառորդ եզրափակչի խաղում մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել։ Սա առաջին նմանատիպ դեպքն է պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

Մրցավարն այս կերպ գնահատել է երկու ակումբների բժշկական խմբերի աշխատանքը։ Բժիշկները վազեցին խաղադաշտ՝ օգնելու թիմի խաղացողներից մեկին:

Մրցավարի ցուցադրած քարտը բժշկական թիմի վարպետության ճանաչում է նշանակում։

Նշենք, որ խաղն անցկացվել է շաբաթ օրը և ավարտվել է հօգուտ «Բենֆիկայի» 5։0 հաշվով։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան «սպիտակ քարտը» ներկայացրել որպես սպորտում էթիկայի բարելավման միջոց։

armsport.am

Back to top button