ՆորություններՍպորտ

Ես բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները. Խաչանով

Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր կատարած գրառումն՝ ի աջակցություն Արցախի, Ավստրալիայի բաց առաջնության վերջին երկու հանդիպումներից հետո։

«Ես բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հայրական և մորս կողմից հայի արյուն ունեմ։

Ես ուզում էի ինչ-որ կերպ աջակցել, տալ նրանց հավատ, ուժ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sports.ru-ի թղթակիցը։

Խաչանովը երեկ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։

Խաչանովը տեսախցիկի վրա գրել է՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։ Հիշեցնենք, որ նա նմանատիպ գրառում էր կատարել նաև նախորդ հանդիպումից հետո։

armsport.am

Back to top button