Նորություններ

Փրկարարները Երևանյան լճից երիտասարդի դի են դուրս բերել

Փրկարարները Երևանյան լճից քաղաքացու դի են դուրս բերել: Այս մասին հայտնումեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հունվարի 22-ին, ժամը 00։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները լճից դուրս են բերել Գ․ Պ․-ի (ծնված 1994 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Back to top button