Նորություններ

Ներկայացուցիչների պալատի անդամը կոչ է անում ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակմանը վերջ տալու համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան կոչ է անում ԱՄՆ-ին օգտագործել իր լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննանը:
«Մինչ մենք այստեղ խոսում ենք, հայերը ստանում են սննդի կտրոններ, ինչպես ամերիկացիները Մեծ ճգնաժամի ժամանակ։ Ադրբեջանը ավելի քան մեկ ամիս շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչը հանգեցրել է պարենի և դեղորայքի լուրջ պակասի։
ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցության լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար»,- գրել է Հաննանը։

Back to top button