ՆորություններՍպորտ

Շախմատի միջազգային մրցաշար Գյումրիում

Գյումրիում հունվարի 21-ից մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշար՝ նվիրված Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկի՝ Հենրիկ Գասպարյանի հիշատակին:

Մրցաշարի կազմակերպիչներից 64 շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նորայր Հովհաննիսյանի խոսքով՝ շուրջ 140 մասնակիցներ 9 օր շարունակ մրցելու են միմյանց հետ:

Այս իմաստուն խաղում իրենց ուժերն են չափելու ոչ միայն պատանի շախմատիստները, այլ նաև միջազգային վարպետներ:

Արդեն 2 տարի է Գյումրիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարերին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից, հանրապետության տարբեր մարզերից, Երևանից: Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերի թիմերի հետ այս տարի չի մրցի Արցախի թիմը:

Միջազգային հուշամրցաշարին արցախցի շախմատիստները չեն կարողացել ներկայանալ ճանապարհի փակ լինելու պատճառով:

Back to top button