ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակումը հումանիտար աղետ չէ, այլ պատերազմ». Արտաշես Բոյաջյան

«Լաչինի-Բերձորի միջանցքի փակումը հետևանքն է մեր իշխանությունների անորոշ քաղաքականության»,- այս դիրքորոշումն է հայտնել ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Բոյաջյանը ԳԱԼԱ-ի հետ ունեցած զրույցում:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակումը հումանիտար աղետ չէ, այլ պատերազմ: «Մեզ պատերազմ է հայտարարված, այլ հարց է, որ մենք այդ պատերազմը չենք ընդունում ինչ-ինչ պատճառներով:

Անհրաժեշտություն է իշխանափոխությունը, ամեն օրը մեզ համար աղետ է, որովհետև իրենք 3 տարի ժամանակ ունեին այլընտրանքային ճանապարհը կառուցելու, բայց  ոչ մի բան չեն արել»,- ասում է Արտաշես Բոյաջյանն ու ընդգծում. «Իշխանությունները պետք է արդեն հաշվարկ արած լինեին, թե Ադրբեջանն ինչ քայլեր կարող էր անել, որ դրանց դեմ նախօրոք, շախմատի լեզվով ասած, հակաքայլեր մշակվեին»:

Նրա համոզմամբ՝ ապավինել կարելի է ուրիշին, բայց հիմնականում մենք մեզ վրա, հայության, սփյուռքի ու Արցախի վրա պետք է հույս դնենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button