Նորություններ

«Ո՞նց կարող է Ալիևը ստիպել մեզ, որ ապրենք իր հետ, ինքը շատ բան է ուզում, պիտի տա՞նք». արցախցիներն անորոշության մեջ են

Գորիսի տարբեր հյուրատներում են ապրում Արցախի բլոկադայից հետո Հայաստանում մնացած մեր հայրենակիցները, այն սպասումով, որ ճանապարհը բացվելուն պես կարողանան արագ վերադառնալ տուն: Դեկտեմբերի 12-ից հետո, երբ ադրբեջանցիները փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Գորիսի համայնքապետարան է դիմել շուրջ 500 արցախցի՝ ամենատարբեր խնդիրներով: Մարդիկ մնացել էին առանց հագուստ, առանց աշխատանք և կացարան…

Արցախցիները հետևում են իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Արցախի շուրջ, լսում յուրաքանչյուր հայտարարություն: Ասում են՝ Արցախը Ադրբեջանի կազմում միանշանակ կհայաթափվի: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Գորիսի հյուրատներում ապրող արցախցիները խոսել են Արցախի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումների, անելիքների և Արցախում ռուս խաղաղապահների ներկայության մասին:

Back to top button