ՆորություններՍպորտ
ՊՍԺ-ն հաղթեց Ռիադի հավաքականին, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ

Ֆրանսիական ՊՍԺ-ն ընկերական խաղում հաղթեց «Ալ-Նասրի» ու «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստներից կազմված թիմին: Փարիզյան թիմը հաղթեց 5:4 հաշվով:
Երրորդ րոպեին հաշիվը բացեց Մեսսին: 34-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն, հստակ իրացնելով 11 մետրանոցը, հավասարեցրեց հաշիվը: 42-րդ րոպեին Բերնատը կարմիր քարտ ստացավ, իսկ մեկ րոպե անց 10 հոգով մնացած փարիզյան թիմը կրկին առաջ անցավ հաշվի մեջ:
43-րդ րոպեին աչքի ընկավ Մարկինյոսը: Առաջին խաղակեսի վեջին րոպեին Ռոնալդուն կրկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
53-րդ րոպեին Ռամոսն առաջ մղեց փարիզյան թիմին, 56-ին Յանգ Հուն Սոն հաշիվը դարձրեց 3:3: 4 րոպե անց Մբապպեն հստակ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 78-ին Էկիտեկեն հաշիվը դարձրեց 5:3: 94-րդ րոպեին Տալիսկան հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի: