Նորություններ

ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել հրդեհի հետևանքով 15 հայ զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել հունվարի 19-ի գիշերը հրդեհի հետևանքով 15 հայ զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, ընկերներին և ծառայակիցներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:

Back to top button