Նորություններ

Հրդեհ Երևանում՝ Վ. Համբարձումյան փողոցում գործող խանութի տանիքում. պարեկները սահմանազատել են տարածքը

Այսօր՝ հունվարի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վիկտոր Համբարձումյան 16 հասցեում գործող մթերային խանութի տանիքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են առաջացած կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանի հանձնարարականով՝ ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

shamshyan.com

Back to top button