Նորություններ

Սերգեյ Ղազարյանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ

Հունվարի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

Հանդիպման սկզբում կողմերը քննարկել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու նախանշել առաջացած խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլերը։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության միջև, որը լիազոր մարմին է այդ թվում նաև սփյուռքի հարցերով։

Արցախի Հանրապետության

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Back to top button