Նորություններ
Շրջափակման հետեւանքով Հայաստանում մնացած 16 երեխա վերադարձել է Արցախ

Հայաստանում գտնվող արցախցի 16 երեխա րոպեներ առաջ վերադարձել է Արցախ: Այս մասին հայտնել է Արցախում գտնվող հաղորդավար Էրիկ Անթառանյանը:
«16 երեխա Եվրատեսիլի հայտնի խմբից վերջապես կարողացավ միավորվել իրենց ծնողների հետ: Չէի ուզում այդ լուրը հայտնել, մինչեւ երեխաները չէին հասել Ստեփանակերտ »,-ասաց նա Ֆեյսբուքյան լայվով:
Նշենք, որ Արցախ վերադարձած երեխաները Մանկական Եվրատեսիլ մեկնած Անաիդա Գաբուզյանի երգչախմբի անդամներն են, նրանք Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջնորդությամբ են վերադարձել Արցախ։ Երեխաները շրջափակման պատճառով 37 օր ապրել են Գորիսում