ՆորություններՍպորտ
Չես կարող վերահսկել այն, ինչ մարդիկ գրում են քո մասին․ Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է սոցցանցերի հանդեպ իր վերաբերմունքի մասին։
Հոկտեմբերի 31-ին, երբ ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ երկրներում նշվում է Հելլոուինը, Հոլանդը հրապարակել էր իր փոփոխած լուսանկարը, որտեղ ինքը Տերմինատորի կերպարում լազանյա է ուտում՝ «Ուրախ Հոլլանդուին» մակագրությամբ:
«Զվարճալի է, լավ կատակ է»,- իր հումորը մեկնաբանել է հարձակվողը։
Դրա հետ մեկտեղ նա նշել էր, որ սոցցանցերին շատ ժամանակ չի տրամադրում։
«Ես չեմ նստում սոցցանցերում ու իմ մասին չեմ կարդում։ Չես կարող վերահսկել այն, ինչ մարդիկ խոսում, մտածում և գրում են քո մասին։ Այնպես որ, ես ոչինչ չեմ կարող անել դրա հետ։ Ինձ համար միևնույն է»,- ասել է Հոլանդը GQ-ին տված հարցազրույցում։