ՆորություններՍպորտ

Երեք հայ եղբայրներ՝ Ֆրանսիայի ձյուդոյի տարբեր տարիքային առաջնության հաղթողներ

Եղբայրներ Արտաշես, Հայկ և Տիգրան Նազարբեկյաններն օրերս Ֆրանսիայում մասնակցել են ներմարզային 2 փուլի առաջնությանն ու տարբեր տարիքային խմբերում դարձել հաղթողներ:

ArmSport.am-ը պատմում է նրանց մասին.

Արտաշես Նազարբեկյանը
Հայկ Նազարբեկյանը
Տիգրան Նազարբեկյանը

17-ամյա Արտաշեսը, 14-ամյա Հայկը և 10-ամյա Տիգրանը 2015 թվականից ձյուդոյով են զբաղվում Ֆրանսիայի Գապ քաղաքի ASPTT ակումբում, իսկ նախքան Ֆրանսիա տեղափոխվելը մարզաձևով զբաղվել են հայրենիքում: Այս ընթացքում նրանք ունեցել են բազմաթիվ հաջողություններ:

Արտաշեսը շրջանի բազմակի 1-ին մեդալակիր է, 5 մլն բնակչություն ունեցող PACA մարզի մրցանակակիր։ 2022 թվականին նա ստացել է սև գոտի 1-ին դան։

 
Հայկը շրջանի բազմակի հաղթող է, 2022 թվականին՝ PACA մարզի հաղթող, Ֆրանսիայի մինչև 14 տարեկանների պաշտոնական առաջնության 5-րդ մրցանակակիր։

 

Տղաները Հայաստանը ներկայացնելու առաջարկ չեն ստացել, ասում են՝ առաջարկի դեպքում սիրով կհամաձայնեն համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմերը, քանի որ անկախ բնակության վայրից իրենք հայ են:

Հետաքրքրական է, որ ձյուդոիստ եղբայրների հայրը՝ Հակոբ Նազարբեկյանը, եղել է Հայաստանի ձյուդոյի հավաքականի մինչև 16 տարեկանների երկրորդ մարզիչը: Տարիներ առաջ նա 3 անգամ անընդմեջ ճանաչվել է Չարենցավան քաղաքի լավագույն մարզիչ:

Back to top button