Նորություններ

30-ամյա երիտասարդն ատրճանակը պահել է եղբոր աներոջ դեմքին և տվել սպանության սպառնալիքներ

Ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հունվարի 16-ին Արտաշատի բաժին է հրավիրվել Ուրցաձոր գյուղի 58-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա բանավոր հաղորդում է տվել, որ Մրգավետ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի հասցեներից մեկում դստեր և նրա ամուսնու հետ կապված միջադեպը քննարկելու ժամանակ դստեր ամուսնու 30-ամյա եղբայրը ատրճանակը պահել է իր դեմքին և տվել սպանության սպառնալիքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Մրգավետ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button