ՆորություններՍպորտ
«Ռոմային» հաղթանակ բերեց Դիբալայի դուբլը

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Ֆիորենտինայի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան։
«Ռոման» 34 միավորով հավասարվեց 5-րդ եւ 6-րդ տեղերում գտնվող «Լացիոյին» ու «Ատալանտային» եւ 7-րդն է։ «Ֆիորենտինան» 10-րդ տեղում է՝ 23 միավոր։
Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր
«Ռոմա» — «Ֆիորենտինա»՝ 2:0 (տեսանյութ)
Պաուլո Դիբալա, 40, 82
Հեռացում՝ Դոդո («Ֆիորենտինա»), 24, երկրորդ դեղին քարտ