ՆորություններՍպորտ

Արսենալը հաղթեց լոնդոնյան դերբիում և մեծացրեց միավորների առավելությունը Ման․Սիթիի նկատմամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին»։

Հանդիպման առաջին խաղակեսում գրանցվեց երկու գոլ։ Նախ ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի դարպասապահ Լյորիսը։ 36-ամյա Լյորիսը «Տոտենհեմի» կազմում առաջին անգամ է ինքնագոլի հեղինակ դարձել։ Նշենք, որ «Արսենալի» դեմ խաղը նրա համար 354-րդն էր Պրեմիեր լիգայում «Տոտնհեմի» կազմում:

Հանդիպման 36-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Էդեգորը՝ աչքի ընկնելով Սակայի փոխանցումից հետո։

Երկրորդ խաղակեսում լուսատախտակին հաշիվը մնաց անփոփոխ․ Արտետայի թիմը հաղթեց 2-0 հաշվով։

Այս խաղից հետո «Տոտենհեմն» իր ակտիվում ունի 33 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում։  «Արսենալը» 47 միավորով առաջինն է և 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ման․Սիթիի» նկատմամբ։

armsport.am

Back to top button