ՄիջազգայինՆորություններ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Փարիզում կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Ալիռեզա Աքբարիի մահապատժի հետ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան շաբաթ օրը Փարիզում կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված լրտեսության մեջ մեղադրվող բրիտանա-իրանական քաղաքացու մահապատժի հետ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
«Նրան նաեւ զգուշացրել են, որ Իրանի կողմից միջազգային իրավունքի բազմակի խախտումները չեն կարող անպատասխան մնալ, հատկապես՝ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնց կամայականորեն կալանավորում են»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահապատժի է ենթարկվել Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարին՝ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեղադրանքով։