Նորություններ
Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը

Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh): Այս մասին տեղեկացնում են Եվրոպական խորհրդարանի կայքէջը։
Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևի ընդունման հարցով: