Նորություններ

Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարան

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

ՀՀ զինվորական դատախազին ուղեկցել են Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանը և ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետ Միսակ Սահակյանը:

Համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը զինդատախազին է ներկայացրել ուսումնառության գործընթացը, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորությունները, ինչպես նաև ձեռքբերումներն ու իրականացվող բարեփոխումները:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գրիգոր Էլիզբարյանը հանդիպել է նաև կուրսանտներին և զրույցի ընթացքում բարձր գնահատել սպայի մասնագիտությունը:

«2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ռազմական գործողություններն ու հետևանքները ևս մեկ անգամ ընդգծում են սպայի մասնագիտության կարևորությունը: Այդ ժամանակ առավել ակնհայտ դարձավ, որ զինվորական ստորաբաժանումների գործունեությունը շատ դեպքերում կախված է լինում սպայի անհատական գործողություններից: Ուստի, Ձեզնից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը խիստ կարևոր է: Դուք եք ընտրել այս մասնագիտությունը, ինքներդ եք որոշել դառնալ բանակի սպա, ուստի պատվով պետք է իրականացնեք Ձեր առաքելությունը, որպեսզի հայրենիքի պաշտպանության համար Ձեր առաջ դրված խնդիրները կարողանաք լիարժեք կատարել», — շեշտել է ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Էլիզբարյանը և կուրսանտներին մաղթել բարի ծառայություն:

Back to top button