ԱՄՆ կոնգրեսում կոչ են արել հետաքննել Բայդենի մոտ գաղտնի փաստաթղթերի հայտնաբերումը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին կոնգրեսին կոչ է արել հետաքննել նախագահ Ջո Բայդենի մոտ հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի հետ կապված միջադեպերը։
ԱՄՆ-ում սկանդալ է բռնկվել այն բանի հետ կապված, որ Վաշինգտոնի փորձագիտական կենտրոնում Բայդենի գրասենյակում գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերել։ Հինգշաբթի օրը Սպիտակ տունը հայտնել էր, որ Ուիլմինգթոն քաղաքում Բայդենի տանը գաղտնի նյութերի նոր խմբաքանակ է հայտնաբերվել: Բոլոր նյութերը վերաբերում են Բարաք Օբամայի վարչակազմում նրա փոխնախագահի պաշտոնավարմանը և կարող էին, խախտելով կանոնակարգերը, Բայդենի մոտ լինել մասնավոր անձ լինելու ժամանակ։
«Կարծում եմ, որ կոնգրեսը պետք է հետաքննի դա», — հինգշաբթի լրագրողներին ասել է Մաքքարթին:
Նրա խոսքով՝ Բայդենը փոխնախագահ էր, որը գաղտնի փաստաթղթերը պահում էր «բաց հասանելիությամբ»։
«Սահմանադրությունը պետք է հավասարապես կիրառվի բոլորի համար», — ասել է Մաքքարթին՝ ներկայիս վարչակազմին մեղադրելով երկակի ստանդարտների մեջ և մատնանշելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքում կատարված արշավանքը, երբ հայտնաբերվեցին գաղտնի փաստաթղթեր:
«Նրանք տարածել են այդ փաստաթղթերի լուսանկարները։ Որտե՞ղ են Բայդենի փաստաթղթերը: Որտե՞ղ են լուսանկարները… Հենց դա է խանգարում ամերիկացիներին հավատալ սեփական կառավարությանը» — ասել է խոսնակը։