ՆորություններՍպորտ
Ռոմանո. Չելսին դեռևս հետաքրքրված է Զախարյանով. ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել

Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրությունը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, «Չելսին» դեռևս տրամադրված է տրանսֆերն իրականացնել՝ չնայած բարդություններին, որոնք առկա են գործարքի իրականացման համար:Անձամբ Զախարյանը նույնպես ցանկանում է միանալ լոնդոնցիներին:
Հիշեցնենք՝ Զախարյանը դեռ 2022 թվականի ամռանը կարող էր դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ, սակայն գործարքը խափանվեց տնտեսական պատճառներով: 19-ամյա ֆուտբոլիստը մնաց Մոսկվայի «Դինամոյում»՝ ընթացիկ մրցաշրջանում ՌՊԼ 16 խաղի մասնակցելով: Այդ խաղերում նա 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: