ՆորություններՍպորտ

Պաշտոնական․ Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է իսպանացի Ռոբերտո Մարտինեսին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

Նախկինում Պորտուգալիայի հավաքականը մարզում էր Ֆերնանդու Սանտուշը, ով ազգային թիմը գլխավորում էր 2014 թվականից։ Պորտուգալացին լքել է իր պաշտոնը դեկտեմբերի 15-ին՝ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում ելույթն ավարտելուց հետո, որում Պորտուգալիան հասել է քառորդ եզրափակիչ։

ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 0-1 հաշվով պարտվեց Մարոկկոյի ընտրանուն։

Մարտինեսը Բելգիայի հավաքականը մարզել է 2016-ից 2022 թվականներին։ Նրա լավագույն արդյունքը 3-րդ տեղն էր ԱԱ-2018-ում։

armsport.am

Back to top button