ՆորություններՍպորտ

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Չելսիին»

Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ փուլում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լոնդնոի «Չելսիին» ու նվաճեց 1/16 եզրափակիչի ուղեգիր:

Կատալոնացի Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 3 գոլ խփեց առաջին կեսում.  23-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով հաշիվը բացեց ալժիրցի վինգեր Ռիադ Մահրեզը: 30-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ տանտերերի առավելությունը կրկնապատկեց աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը: 8 րոպե անց հաշիվը խոշոր դարձրեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը: Հանդիպման վերջնամասում տանտերերը ևս մեկ 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան. նշակետին մոտեցավ Ռիադ Մահրեզն ու գրավեց իսպանացի Կեպա Արիսաբալագայի պաշտպանած դարպասը՝ ձևակերպելով դուբլ:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի «Օքսֆորդ» — «Արսենալ» զույգի հաղթողի հետ:

Անգլիայի գավաթ, երրորդ փուլ

«Մանչեսթեր Սիթի» — «Չելսի»՝ 4-0 (տեսանյութ)

Ռիադ Մահրեզ, 23, 85 (11մ.), Խուլիան Ալվարես, 30 (11մ.),  Ֆիլ Ֆոդեն (38)

Back to top button