ՆորություններՍպորտ

Մարտինեսը հնարավոր է գլխավորի եվրոպական հավաքականը

Ռոբերտո Մարտինեսը Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում է։

49-ամյա իսպանացին գրավել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրությունը, որը փոխարինող է փնտրում Ֆերնանդու Սանտուշին, հայտնում է The Telegraph-ը։

Ընդ որում, նշվում է, որ Մարտինեսը դեռ չի որոշել՝ աշխատել ակումբային մակարդակով, թե կրկին գլխավորել ազգային հավաքական։

Հիշեցնենք, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Մարտինեսը լքեց Բելգիայի հավաքականի մարզչի պաշտոնը․ թիմը չկարողացավ դուրս գալ խմբից։

Back to top button