ՄիջազգայինՆորություններ

Չինական դատարանը պաշտոնյային մահապատժի է դատապարտել կաշառք վերցնելու համար

Չինաստանի Թայան քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել Լի Վենսիին՝ Լյաոնին նահանգի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի նախկին փոխնախագահին՝ 540 միլիոն յուան ​​(78 միլիոն դոլար) կաշառք ստանալու համար։ Այս մասին հայտնում է people.com.cn-ը:

Պատիժը պետք է ի կատար ածվի երկու տարի հետաձգմամբ։ Բացի այդ, պետությունը պետք է բռնագրավի Լի Վենսիի ողջ ունեցվածքը։ 2 տարի անց մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ՝ պատժի հետագա մեղմացումը բացառելով։

Դատարանի կարծիքով՝ մեղադրյալի անօրինական գործողությունները «լուրջ վնաս են հասցրել Չինաստանի և նրա ժողովրդի շահերին»։ Միաժամանակ նշվում է, որ պաշտոնյան գործուն աջակցություն է ցուցաբերել նախաքննությանը, ինչը համարվել է որպես մեղմացուցիչ հանգամանք։

Back to top button