Նորություններ
24-օրյա շրջափակման արդյունքում քաղցկեղով հիվանդների համար դեղեր չկան. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Արցախի 24-օրյա շրջափակման արդյունքում առաջացած տվյալները. «1 հոգի մահացել է Հայաստան անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու համար տեղափոխելու անկարողության պատճառով։
Առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն կարողանում հասցնել Ստեփանակերտ, բուժհաստատություններում դեղերի պակաս կա, քաղցկեղով հիվանդների համար դեղեր չկան» — նշված է տարածված հաղորդագրության մեջ: