ՆորություններՍպորտ

Ռոնալդուն բաց կթողնի Ալ-Նասրի առաջիկա հանդիպումները

Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ալ-Նասրի» առաջիկա հանդիպումներին։

Հարձակվողըբաց կթողնի «Ալ-Տայի» և «Ալ-Շաբաբի» դեմ խաղերը։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունվարի 5-ին և 14-ին։

Պորտուգալացին որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել այս հանդիպումներին։ Նոյեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նրան 2 խաղով որակազրկել էր ապրիլին տեղի ունեցած միջադեպի համար, երբ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու ժամանակ խաղացողը կոտրել է աուտիզմով հիվանդ տղայի հեռախոսը։

Ռոնալդուն դեռ չի կրել որակազրկումը, իսկ դրա մասին որոշումը կայացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզման հաջորդ օրը։ ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ այն ֆուտբոլիստները, որոնք նախորդ լիգաներում չեն կրել որակազրկումը, բաց են թողնելու նոր առաջնության մեկնարկային խաղերը։

Այսպիսով, Ռոնալդուն մինչև հունվարի 21-ը չի կարողանա խաղալ «Ալ-Նասրի» կազմում։ Հունվարի 21-ին թիմը կմրցի «Ալ-Իթիֆակի» հետ։

Back to top button